Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ռուսաստանում մշակվել են փոխարժեքի կայունացման ուղղությունները

Ռուսաստանում մշակվել են փոխարժեքի կայունացման ուղղությունները
18.12.2014 | 13:01

Երեքշաբթի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շտապ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը, ՌԴ նախագահի օգնական Անդրեյ Բելաուսովը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ ՈՒլուկաևը, Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան և կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Ակիումովը։
Քննարկումից հետո Ալեքսեյ ՈՒլուկաևը հայտարարել է, որ կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկել է չափազանց բարդ իրավիճակը, որը ստեղծվել է փոխարժեքի ռուսական շուկայում, և որ մշակել են փոխարժեքի կայունացման ուղղությունները։ «Իրավիճակը շատ բարդ է և այստեղ շատ կարևոր է ապահովել Կենտրոնական բանկի և կառավարության գործողությունների միասնությունը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ իրենց գործողություններն ուղղված են լինելու պահանջարկի և առաջարկի միջև ավելի մեծ հավասարակշռության ստեղծմանը, այդ թվում` վերաֆինանսավորման շեշտադրումները ռուբլուց դոլարի վրա դնելով։
Փորձագետները, սակայն, հոռետես են. Մոսկվայում խոսում են վարչապետ Մեդվեդևի պաշտոնանկության հավանականության մասին և, որ նրան փոխարինելու է ՌԴ ֆինանսների նախկին նախարար, Մեդվեդևի հայտնի ընդդիմախոս Ալեքսեյ Կուդրինը։ «Սև երեքշաբթի» օրը ռուսական ռուբլին գրանցել էր արժեզրկման հերթական ռեկորդը. կեսօրին, 1 դոլարի փոխարժեքը հասել էր 82 ռուբլու, իսկ եվրոյինը ժամը 15-ին նույնիսկ 100 ռուբլու շեմն էր հատել։ Ռուբլու փոխարժեքը մի փոքր աճել էր, սակայն Ռուսաստանի փոխանակման կետերում դոլար ու եվրո չէին վաճառում, իսկ ռուբլու փոխարժեքը զգալիորեն տարբերվում էր Կենտրոնական բանկի սահմանած արժեքից։

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ